211652_close_icon
views-count1246 դիտում article-date 11:20 23-07-2019

Վենեսուելան կրկին մթության մեջ է. Մադուրոն էլեկտրաէներգիայի անջատումները «հանցավոր հարձակում» է որակել

Հուլիսի 22-ին Վենեսուելայում հերթական անգամ էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են եղել, հաղորդում է [url=https://www.bbc.com/news/world-latin-america-49079175?fbclid=IwAR2aZVKBWNS-UYZdobn553dKDtM7OlqMcsJat8KwxeNc_xyuoHjBA53h8Nk]BBC[/url]-ն: Անջատումները սկսվել են տեղի ժամանակով ժամը 16:40-ի սահմաններում և գրանցվել երկրի ամբողջ տարածքում: Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումները «հանցավոր հարձակում» է որակել: «Մեր հայրենիքի հանգստության և խաղաղության դեմ արված նոր հանցավոր հարձակման ֆոնին կառավարությունն ու զինված ուժերը քաղաքացիների կողքին են: Մենք կրկին ցույց կտանք մեր աննկուն կամքը»,- թվիթերյան իր էջում գրել է Մադուրոն: Հիշեցնենք, որ մարտ ամսին լատինամերիկյան պետությունում վթար էր տեղի ունեցել, ինչի հետևանքով իրենց մասշտաբով աննախադեպ հոսանքազրկումներ էին գրանցվել, երկրի 23 նահանգներից առնվազն 20-ը հայտնվել էր մթության մեջ: Երկրի ամբողջ տարածքում ձեռնարկությունների ու պետական հաստատությունների աշխատանքը գրեթե մեկ շաբաթով դադարեցվել էր:

Նմանատիպ նյութեր