Ստեփանակերտում էլեկտրական հոսանքի պարբերաբար անջատումները կապված են տեխնիկական վթարի հետ. պարզաբանում
Այսօր Ստեփանակերտ քաղաքում էլեկտրական հոսանքի պարբերաբար անջատումները բնակչության դժգոհության պատճառ են դարձել: Այս մասին գրում է «[url=https://artsakhpress.am/arm/news/100426/stepanakertum----elektrakan--hosanqi---parberabar--anjatumnery--kapvats--en--tekhnikakan---vtari--het-tnoren.html]Արցախպրես[/url]» լրատվական գործակալությունը:
Էլեկտրական հոսանքի անջատումների պատճառն իմանալու համար «Արցախպրես»-ի թղթակիցը դիմել է «Արցախէներգո» ՓԲ ընկերության տեխնիկական գծով տնօրեն Վահրամ Խաչատրյանին:
Լրագրողի հարցին ի պատասխան՝ Վ. Խաչատրյանն ասել է, որ անջատումները պայմանավորված են բարձրավոլտ լարման օդային էլեկտրահաղորդման գծում տեխնիկական վթարների հետ:
«Ներկայումս տեխնիկական վթարների վերացման ուղղությամբ աշխատանքներ են ընթանում, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում լուծեն բնակչությանը հուզող հարցը»,- նշել է նա: