211652_close_icon
views-count47153 դիտում article-date 19:40 22-07-2019

Կասկադյորական ու խոշոր ավտովթար Երևանում. 33-ամյա վարորդը խմած վիճակում BMW-ով տապալել է «Ֆլեշ» բենզալցակայանի լիցքավորման սարքն ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 22-ին, կասկադյորական ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 33-ամյա Արթուր Առաքելյանը իր վարած BMW մակնիշի 35 XM 141 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել նշված փողոցի թիվ 161 հասցեում գործող «Ֆլեշ» բենզալցակայանի լիցքավորման սարքին, տապալել այն և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում։ Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի տեսուչ Դավիթ Քարամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր