2216 դիտում
17:19 22-07-2019
Եվրոպա լիգայի վիճակահանություն. «Փյունիկի» մրցակիցը կարող է դառնալ անգլիական «Վուլվերհեմփթոնը»
Շվեյցարական Նյոն քաղաքում կայացել է Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը, որի արդյունքներով Երևանի «Փյունիկն» ու «Ալաշկերտը» ևս իմացել են իրենց հավանական մրցակիցներին:
«Փյունիկը», չեխական «Յաբլոնեցի» արգելքը հաղթահարելու դեպքում կխաղա «Վուլվերհեմփթոն» (Անգլիա) - «Կրուզադերս» (Հս. Իռլանդիա) զույգի հաղթողի հետ:
«Փյունիկ»-«Յաբլոնեց» զույգի հաղթողը երրորդ տուրի առաջին հանդիպումը կանցկացնի տանը:
Իսկ «Ալաշկերտը» ռումինական «Ստյաուայի» արգելքը երկրորդ տուրում հաղթահարելու դեպքում կմրցի «Մլադա Բոլեսլավ» (Չեխիա) - «Օրդաբասի Շկիմենտ» (Ղազախստան) զույգի հաղթողի հետ:
«Արարատ-Արմենիան» Ջիբրալթարի «Լինկոլն Ռեդ Իմպս» թիմի արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ «Սաբուրտալո» (Վրաստան)-«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) զույգի պարտվողի հետ:
Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ տուրի հանդիպումները կկայանան օգոստոսի 8-ին և 15-ին:
Նմանատիպ նյութեր
2017 դիտում
20:02 20-06-2016
Չեմպիոնների լիգայի վիճակահանություն. Ալաշկերտի մրցակիցը 2-րդ փուլում կարող է դառնալ Թբիլիսիի «Դինամոն»
6189 դիտում
15:39 12-12-2016
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանություն. ո՞վ կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը. ուղիղ միացում
8102 դիտում
23:27 01-08-2019
«Փյունիկը» Եվրոպայի Լիգայում պատմություն կերտեց՝ դուրս գալով երրորդ փուլ. մեզ հյուր կգա անգլիական «Վուլվերհեմփթոնը»
Այս բաժնից
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
871 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
1120 դիտում
18:02 14-04-2024
Էլմիրա Կարապետյանը՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող