Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն՝ Ռադայի ընտրություններում հաղթելու կապակցությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և նրա կուսակցությանը՝ Ուկրաինայի Ռադայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորանքը հրապարակել է Թվիթերի [url=https://twitter.com/NikolPashinyan/status/1153247355887661056]միկրոբլոգում[/url]՝ ուկրաիներեն։
«Շնորհավորում եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և «Ժողովրդի ծառա» կուսակցությանը՝ Ուկրաինայի խորհրդարանի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Վստահ եմ, որ նոր խորհրդարանն ու կառավարություն կշարունակեն բարեփոխումների ճանապարհն էլ ավելի մեծ ջանքերով և հայ-ուկրաինական համագործակցության նոր հնարավորություններով»,- գրել է վարչապետը։
Ուկրաինայի Ռադայի ընտրություններն անցկացվել են հուլիսի 21-ին: