211652_close_icon
views-count1928 դիտում article-date 14:48 22-07-2019

Բակո Սահակյանը Արցախի քննչական կոմիտեի նախագահի 2 տեղակալ է նշանակել

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Նարեկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, տարածքային քննչական վարչության պետ։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով` Արայիկ Ներսիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ։

Նմանատիպ նյութեր