2801 դիտում
19:28 24-03-2017
Վաղը ընտրական սարքավորումների փորձարկում կիրականացվի. Պյոտր Սվիտալսկի. tert.am
ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողներ հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին, ասել է, որ ԵՄ-ն հատկացրել է ավելի քան 7 միլիոն եվրո՝ ընտրատեղամասերը տեխնոլոգիական սարքավորումներով հագեցնելու համար։ Այս մասին հայտնում է tert.am-ը:
«Հաշվի առնելով անդամ երկրների՝ Գերմանիայի և Միացյալ Թագավորության աջակցությունը՝ սա Հայաստանի ընտրական գործընթացների աջակցության 90%-ից տոկոսից ավելին է: Հետևաբար` մենք մեծապես կարևորում ենք և կենսական ենք համարում տեխնոլոգիաների հաջող օգտագործումը ընտրական գործընթացում»,- ասել է Սվիտալսկին, և նշել, որ վաղը տեխնիկայի փորձարկում կիրականացվի։
Դեսպանը հույս է հայտնել, որ ամեն ինչ ինչ նորմալ կանցնի, և այդ տեխնոլոգիական հնարավորությունները կապահովեն ընտրություններ ավելի լավ մակարդակ։ Նա նշել է, որ հայ ընտրողները պետք է ունենան վստահություն նոր տեխնոլոգիաների նկատմամբ։
«Բացի այդ, ԵՄ-ն հատկացրել է մի քանի հարյուր հազար եվրո, որպեսզի աջակցի ընտրության օրը հատկապես տեղական դիտորդների ներգրավմանը»,- ասաց դեսպանը։
Ամբողջությամբ [url=http://www.tert.am/am/news/2017/03/24/svitalski/2319544]սկզբնաղբյուր կայքում[/url]:
Նմանատիպ նյութեր
2176 դիտում
14:10 22-07-2019
Արցախի հակամարտության կարգավորումը ռազմական լուծում չունի․ ԵՄ դիրքորոշումը չի փոխվել. Պյոտր Սվիտալսկի. Tert.am
2635 դիտում
18:25 18-10-2016
Հայաստանը Եվրամիության անքակտելի մաս է, եվրոպական քաղաքակրթության օրրան. Պյոտր Սվիտալսկի
Այս բաժնից
958 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության
871 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան