211652_close_icon
views-count1881 դիտում article-date 14:49 19-07-2019

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել Ռուբեն Վարդազարյանը

Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի պահանջներով, այսօր՝ հուլիսի 19-ին, կազմակերպեց Խորհրդի նախագահի ընտրությունը: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ Օրենքով սահմանված կարգով՝ Խորհուրդը գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրեց Ռուբեն Վարդազարյանին:

Նմանատիպ նյութեր