211652_close_icon
views-count1297 դիտում article-date 16:42 19-07-2019

Արմավիրի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ

«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման երկրորդ փուլի շրջանակներում, հուլիսի 18-ին ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները, տեղեկություններն իրացնելիս, Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցի բնակիչ, 62-ամյա մի տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերել են մշակումն արգելված թմրամիջոց պարունակող կանեփի 81 բույս: Նույն օրը Ջանֆիդա գյուղի 53-ամյա մի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի երեք բույս և մոտ 55 գրամ կշռով կիսաչոր զանգված: Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ, 48-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 15 բույս, իսկ տերը կամավոր ներկայացրել է չորացրած-մանրացված կանեփի զանգված: Երեք դեպքում էլ տանտերերը հայտարարել են, որ բույսերն աճեցրել են իրենց օգտագործման համար: Հայտնաբերվածը փաթեթավորվել և կնիքվել է փորձաքննության ուղարկելու համար: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր