20361 դիտում
10:06 19-07-2019
Արտակարգ դեպք «Շերեմետևո» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավը դադարեցրել է թռիչքը, ուղևորներին տարհանել են. կան տուժածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Nordwind Airlines ավիաընկերությանը պատկանող Մոսկվա-Երևան չվերթի Boeing 737-800 օդանավը հուլիսի 19-ին, ժամը 01։00-ի սահմաններում ընդհատել է թռիչքը այն բանից հետո, երբ օդաչուների խցիկում ծխի մասին ազդանշանն է աշխատել:
Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով ԱԻՆ-ի մերձմոսկովյան վարչության տվյալները:
Ազդանշանը աշխատել է, երբ օդանավն արդեն եղել է թռիչքուղու վրա և թափ էր հավաքում օդ բարձրանալու համար։ Ուղևորներին սկսել են տարհանել փչվող սանդուղքի միջոցով: Տուժել է 8 մարդ, որոնցից 2-ին տեղափոխել են հիվանդանոց: 5 ուղևորների մոտ միջին ծանրության վնասվածքներ կան:
Օդանավում հրդեհ չի բռնկվել: Օդանավում եղել է 187 մարդ, նրանցից 11-ը՝ երեխա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1162 դիտում
11:59 11-02-2024
Բաքու-Մոսկվա չվերթի ուղևորը մահացել է «Շերեմետևո»-ում
13864 դիտում
17:13 24-03-2024
Մոսկվա-Երևան չվերթի ուղևորուհին հայտարարել է, որ իր ձեռքի պայուսակում ռումբ կա․ թռիչքը հետաձգվել է
32776 դիտում
20:10 07-08-2019
Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը. ուղևորները Հայաստան կտեղափոխվեն պահեստային ինքնաթիռով
Այս բաժնից
481 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց