211652_close_icon
views-count1119 դիտում article-date 10:08 19-07-2019

Կայացավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 18-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, կարգապահական հանձնաժողովի նախագահ Արման Սարգսյանը: Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, իրավաբանական վարչությունների պետերը և ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Օրակարգում ոստիկանության տասը աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի և եզրակացությունների քննարկումն էր: Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը պարզելով փաստական հանգամանքները՝ որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին մեկ ծառայողի նկատմամբ նշանակված ծառայողական քննությունը դադարեցնել, երկուսի նկատմամբ կիրառել՝ «խիստ նկատողություն», իսկ յոթի նկատմամբ՝ «ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր