211652_close_icon
views-count1956 դիտում article-date 09:23 19-07-2019

Դատարանի որոշմամբ՝ ԿՌՈՒ-ի ակտը վարչական ակտ չի և ենթակա չէ քննության. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի աշնանը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն ֆիննախի ԿՌՈՒ-ի կողմից 57 միլիոն դոլարով տուգանվեց, որից հետո ընկերությունը ակտը վիճարկել էր դատարանում։ Օրերս դատարանը ՀԿԵ-ի բողոքը հետ է վերադարձրել, սակայն ուշագրավ է, որ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է, որ Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության՝ ԿՌՈՒ-ի այդ հայտնի ստուգման ակտը վարչական ակտ չի հանդիսանում և, հետևաբար, ենթակա չէ նաև դատարանում քննության։ Փաստացի, դատարանը ֆինանսների նախարարության ակտը համարել է ոչ վարչական ակտ։ Ի դեպ, ուշագրավ է նաև այն, որ Ֆիննախի ԿՌՈՒ-ն արդեն 7 ամիս է՝ պետ չունի։ ԿՌՈՒ-ի նախկին պետ Արման Զարգարյանի՝ ՊԵԿ տեղափոխվելուց հետո և առ այսօր այս կառույցը ղեկավար չունի»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր