1164 դիտում
15:47 31-03-2016
Դատական ակտը դիտավորությամբ չկատարելու հիմքով հայցադիմում է ուղարկվել ՀՀ Վարչական դատարան
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 2065 և 2069 հոդվածներով՝ հարկադիր կատարողի՝ օրենքով սահմանված պարտականությունների կատարմանը դիտավորյալ խոչընդոտելու և դատական ակտը դիտավորյալ չկատարելու համար պարտապանին վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով, այսօր՝ մարտի 31-ին, հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ պարտապանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով։
Հիշեցնենք, որ պահանջատեր Արմինե Ավոյան, պարտապան Հովհաննես Գրիգորյան կատարողական վարույթով նշանակված տեսակցությունները ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հնարավոր չի եղել պատշաճ կերպով կազմակերպել՝ պարտապանի կողմից հարկադիր կատարողի՝ օրենքով սահմանված պարտականությունների կատարմանը դիտավորյալ խոչընդոտելու և դատական ակտը դիտավորյալ չկատարելու պատճառով։
Նմանատիպ նյութեր
1224 դիտում
16:53 30-11-2015
Հարկադիր կատարողի կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ
1434 դիտում
19:29 11-01-2016
Դատական ակտը դիտավորությամբ չկատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ
Այս բաժնից
2353 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր