211652_close_icon
views-count1683 դիտում article-date 23:50 18-07-2019

Բելառուսցի պատգամավորը խնդրագիր է հրապարակել՝ Ռուսաստանի հետ Միության պայմանագիրը խզելու պահանջով

Բելառուսում խնդրագիր է հայտնվել՝ Ռուսաստանի հետ Միության պայմանագրի խզման պահանջով։ Այն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բելառուսի խորհրդարանի պատգամավոր Աննա Կանոպացկայան, հաղորդում է «Լենտա.ռու»-ն։ Պատգամավորի համոզմամբ՝ պայմանագիրն ամբողջությամբ սպառել է իրեն։ Իր կարծիքը նա պարզաբանում է հետևյալ կերպ. «Միպետական համագործակցությունն այսօր լիովին ապահովում է Բելառուսի և Ռուսաստանի միջև երկկողմ համաձայնագրրով, իսկ երկու երկրների միջև տնտեսական լիակատար համագործակցությունն իրականացվու է ԵՏՄ-ի շրջանակներում»։ Միևնույն ժամանակ Կանոպացկայան գտնում է, որ պայմանագիրը պետք է խզել ոչ միայն իր՝ ոչ ակտուալ լինելու պատճառով, այլ նաև Բելառուսի համար ռիսկերը չեզոքացնելու համար, իսկ թե ինչ ռիսկերի մասին է խոսքը, նա չի պարզաբանում։ Ներկա պահին խնդրաիրը ստորագրել է 3 հազար մարդ։

Նմանատիպ նյութեր