122463 դիտում
11:43 18-07-2019
Տեսախցիկը արձանագրել է երեկ Կոտայքի մարզում КамАЗ-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի պահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ ՝ հուլիսի 17-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով КамАЗ-ի մահացած վարորդի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ վարորդը եղել է Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 74-ամյա Լեռնիկ Ստամբուլցյանը, ով КамАЗ-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան հատվածում գռնվող Opel-ին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 60 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում:
Դեպքի վայր ժամանած մասնագետներն ասում էին, որ հնարավոր է՝ վարորդը ավտոմեքենան վարելիս սրտի կաթված է ստացել և հանկարծամահ եղել:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/17/1130178/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 17-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել էին Opel մակնիշի 04 ZQ 274 համարանիշի և КамАЗ մակնիշի 63 ԼՕ 833 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով КамАЗ-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 60 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։
Դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները փորձում էին հատուկ տեխնիկայի միջոցով КамАЗ-ի վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից։
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Ժամանել էր նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 204+
204+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
164339 դիտում
10:46 26-01-2018
Երեկ Վայոց Ձորի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթարի պահը ֆիքսել է տեսախցիկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ