1785 դիտում
22:28 17-07-2019
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի դեսպանին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ
Հուլիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց ՀՀ-ում (նստավայրը` Մոսկվա) Իսպանիայի դեսպան Ֆերնանդո Վալդերամա դե Պարեխային (Fernando Valderama de Pareja)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպան Պարեխային Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը։
Զրուցակիցներն անդրադարձան քաղաքական երկխոսության ակտիվացմանը, միջգերատեսչական համագործակցության խորացմանը, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպմանը, առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցությանը, և այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի։
ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց ՀՀ-ԵՄ գործընկերության շուրջ զարգացումները՝ մասնավորապես ՀԸԳՀ շրջանակներում։
Դեսպան Պարեխան իր հերթին կարևորեց երկկողմ հարաբերությունների ընդլայնումը և խորացումը՝ ներկայացնելով Հայաստանում իր ապագա գործունեության հիմնական գերակայությունները։
Նմանատիպ նյութեր
1117 դիտում
13:29 05-08-2014
Ավետ Ադոնցն ազատվել է Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունից
2193 դիտում
17:25 24-07-2020
ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հեռախոսազրույցը Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Ալեշ Խմելարժի հետ
1315 դիտում
21:14 23-01-2024
Գևորգ Մանթաշյանը նշանակվել է ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ, Ավետ Պողոսյանը՝ տեղակալ
Այս բաժնից
799 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել