1320 դիտում
22:30 16-07-2019
Մարդու իրավունքների պաշտպանն այց է իրականացրել «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ճանաչողական այց է իրականացրել «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ՀԿ:
Պաշտպանը նշել է, որ շատ կարևոր է հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կյանք վարելու հմտություններ փոխանցելն ու նրանց ներուժն ըստ արժանվույն գնահատելը:
Կենտրոնում այցի ընթացքում ուշադրություն է դարձվել այնպիսի խնդիրների, որոնք առնչվում են բուժօգնությանը, կենտրոնի շահառուների խնամքին, մի շարք հարցերի վերաբերյալ մատյանների վարմանը և այլն:
Կենտրոնի տնօրենը բարձրացրել է նաև կենտրոնի տեղակայման տարածքի խնդիրը, որն այս պահին արդիական է:
Մարդու իրավունքների պաշտպանի այցի արդյունքները ևս մեկ անգամ հաստատել են Պաշտպանի այն դիրքորոշումները, որ երկրում առկա են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող համակարգային բնույթի խնդիրներ:
Այդ խնդիրները հատկապես արդիական են հաստատությունների պարագայում և վերաբերում են բժշկական ծառայությունների հասանելիությանը, մասնագետների վերապատրաստումներին ու նրանց կարգավիճակին, սոցիալական երաշխիքներին և այլն:
Այցի ավարտին արձանագրված խնդիրները քննարկվել են կենտրոնի ղեկավարի հետ:
Պաշտպանն իր իրավասության սահմաններում կնպաստի դրանց լուծմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2377 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
793 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
733 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի