211652_close_icon
views-count3089 դիտում article-date 13:13 16-07-2019

Կորեացի ջրագնդորդուհիները երջանկությունից լացել են՝ 1:30 հաշվով պարտվելով Ռուսաստանին

Ջրագնդակի աշխարհի առաջնությունում, որն ընդանում կորեական Կվանջու քաղաքում, Ռուսաստանի կանանց հավաքականը 30:1 հաշվով հաղթել են Հարավային Կորեային: Չնայած նման ջախջախիչ պարտությանը, մրցաշարի տանտերերը երջանկությունից լացել են, երբ խաղավերջում կարողացել են գոլ խփել: Ավելի վաղ հարավկորեական թիմի ներկայացուցիչները նշել էին, որ տնային աշխարհի առաջնությունում իրենց գլխավոր նպատակը գոնե մեկ գոլ խփելն է: Առաջին տուրում նրանք պարտվել էին Հունգարիային՝ 0:64, ինչը աշխարհի առաջնությունների պատմության նոր հակառեկորդ է: Սակայն ռուսների հետ խաղում նրանք կարողացան հասնել իրենց նպատակին: «Իհարկե, մենք լացում էինք երջանկությունից: Դա շատ զգացմունքային պահ էր բոլորիս համար: Ամբողջ խաղը մենք անցկացնում էինք գոլ խփելու մտքով: Ուրախ ենք, որ մեզ հաջողվեց խփել մեր առաջին գոլը: Ցանկանում ենք Կանադայի հետ խաղում ավելի շատ խփել», ասել է Կորեայի հավաքականի խաղացող Հանու Յուն Րիանը: Կանանց Հարավային Կորեայի հավաքականը առաջին անգամ է մասնակցում աշխարհի առաջնությանը, որում նա հայտնվել է տանտիրոջ իրավուքով: Թիմին հավաքել էին ընդամենը մի ամիս առաջ և նախապատրաստական փուլում հասցրել էր 6 խաղ անցկացնել, որտեղ նրա մրցակիցները դարձել էին դպրոցական կոլեկտիվները:

Նմանատիպ նյութեր