211652_close_icon
views-count904 դիտում article-date 12:54 15-07-2019

770 դեպք, որից 538-ը՝ արտակարգ. 911-ն ամփոփում է անցած շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 1-7-ը գրանցվել է 770 դեպք, որից 538-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 159 կենցաղային կանչ, 466 հրդեհի ահազանգ, 44 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 8 և տուժել 74 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 10 քաղաքացի: Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 50 դեպք, որից 21-ում փրկարարները օձեր են հայտնաբերել: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 7 դեպք, տուժել է 11 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Նմանատիպ նյութեր