211652_close_icon
views-count1225 դիտում article-date 16:50 13-07-2019

Հրապարակվել են տեխնոլոգիական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով անցկացված մրցույթի արդյունքները

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակում է տեխնոլոգիական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով 2019թ. հուլիսի 12-ին անցկացված մրցույթի 3-րդ՝ հարցազրույց փուլի [url=http://www.mil.am/files/LIBRARY/MRCUYT/RAPK2019/Cucak3.pdf]արդյունքները[/url]: Մրցույթի 3-րդ փուլում գնահատվում են մրցույթի մասնակից զորակոչիկների հետևյալ ունակությունները (կարողությունները). 1) կոլեկտիվում աշխատելու ունակությունները և փորձը. 2) ստեղծագործական ունակությունները: Վերոնշյալ ունակություններից յուրաքանչյուրը գնահատվում է 1-ից 5 բալանոց համակարգով: Փուլը հաղթահարում է մրցույթի մասնակից այն զորակոչիկը, ում գնահատականների միջին թվաբանականի գումարը կկազմի առնվազն 6: Գնահատականները որոշվում են հետևյալ կերպ. Հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրի կողմից տվյալ զորակոչիկին նշանակված գնահատականներից երկու ամենաբարձր և երկու ամենացածր գնահատականները հաշվի չեն առնվում և հաշվվում են մնացած գնահատականների միջին թվաբանականները` հարյուրերորդականի ճշտությամբ:

Նմանատիպ նյութեր