1237 դիտում
16:50 13-07-2019
Հրապարակվել են տեխնոլոգիական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով անցկացված մրցույթի արդյունքները
ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակում է տեխնոլոգիական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով 2019թ. հուլիսի 12-ին անցկացված մրցույթի 3-րդ՝ հարցազրույց փուլի [url=http://www.mil.am/files/LIBRARY/MRCUYT/RAPK2019/Cucak3.pdf]արդյունքները[/url]:
Մրցույթի 3-րդ փուլում գնահատվում են մրցույթի մասնակից զորակոչիկների հետևյալ ունակությունները (կարողությունները).
1) կոլեկտիվում աշխատելու ունակությունները և փորձը.
2) ստեղծագործական ունակությունները:
Վերոնշյալ ունակություններից յուրաքանչյուրը գնահատվում է 1-ից 5 բալանոց համակարգով: Փուլը հաղթահարում է մրցույթի մասնակից այն զորակոչիկը, ում գնահատականների միջին թվաբանականի գումարը կկազմի առնվազն 6:
Գնահատականները որոշվում են հետևյալ կերպ. Հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրի կողմից տվյալ զորակոչիկին նշանակված գնահատականներից երկու ամենաբարձր և երկու ամենացածր գնահատականները հաշվի չեն առնվում և հաշվվում են մնացած գնահատականների միջին թվաբանականները` հարյուրերորդականի ճշտությամբ:
Նմանատիպ նյութեր
121238 դիտում
14:02 08-10-2020
Զորահավաքային զինվորական ծառայությունը համարվում է զինվորական ծառայության տեսակներից. ՀՀ Զինվորական դատախազություն
Այս բաժնից
307 դիտում
16:09 18-05-2024
Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը
880 դիտում
15:56 18-05-2024
Կդիմեմ ՄԻԵԴ, կստանամ գումարներս ու թոռնիկիս հետ կվայելեմ այն. Հովհաննես Շահինյան