211652_close_icon
views-count1172 դիտում article-date 20:36 12-07-2019

Ընդհանուր շուրջ 56 մլն դրամ. Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն ու վարչական շրջանի ղեկավարները կրկին պարգևատրումներ են ստացել

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն ու վարչական շրջանի ղեկավարները կրկին պարգևատրումներ են ստացել: Քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարկվել է 2019 թ.-ի երկրորդ եռամսյակի պարգևատրումների [url=https://www.yerevan.am/uploads/media/default/0001/90/4f820e2d4bfca9749685f57a1e2979d66ae0f00c.pdf]ցուցակը[/url]: Ընդհանուր պարգևատրումը կազմել է 56,319,500 դրամ։ Ամենից շատ պարգևատրվել են՝ քաղաքապետի առաջին տեղակալ՝ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի տեղակալներ՝ Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը, Տիգրան Վիրաբյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը և աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը: Նրանց պարգևավճարները կազմել են 965.000 դրամ յուրաքանչյուրին: Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը պարգևատրվել է 840.000 դրամով։ Նույն չափով պարգևատրվել են մի քանի վարչության պետեր, ինչպես կոմունալ տնտեսության, առևտրի և սպասարկումների, բնապահպանության: Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը պարգևատրվել է 560.000 դրամով։

Նմանատիպ նյութեր