1614 դիտում
09:10 11-07-2019
Դատավորները դատավորներին վեթինգ կանեն. նոր նախագիծ է պատրաստվել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր նախատեսված դատավորների ընդհանուր ժողովը թեժ է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորներից ոմանք նոր նախագիծ են պատրաստվում ներկայացնել դատավորների ընդհանուր ժողովին:
Մասնավորապես, դրանով առաջարկվում է քվեարկությունից առաջ թեկնածուների ելույթների նկատմամբ պահանջներ սահմանել: Տեղեկացանք, որ ելույթը պետք է բովանդակի թեկնածուի իրականացրած դատական գործունեության վերաբերյալ ամփոփ տեղեկություն, այդ թվում` հանրային հնչեղություն ունեցող գործերի քննության վերաբերյալ, մոտեցումները դատավորների վեթինգի անցկացման հիմքերի և կարգի վերաբերյալ, գույքի և եկամուտների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն` բացահայտելով դրանց աղբյուրները, և քաղաքական կապերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն:
Ընդ որում` նիստը պետք է դռնբաց լինի նաև ԶԼՄ ներկայացուցիչների համար: Ստացվում է` դատական համակարգը թեկնածուներին առաջարկում է հրապարակային վեթինգ անցնել, ընդ որում` վեթինգ պետք է անցնեն նաև ԲԴԽ անդամները:
Իսկ թե ինչ որոշում կկայացնեն դատավորները, պարզ կլինի այսօր: Բարձրագույն դատական խորհրդում ստեղծված իրավիճակի առումով այսօրվա նիստն իսկապես կարևորություն է ներկայացնում. ի վերջո, հայկական դատական համակարգում կարևորագույն դերակատարություն ունեցող Բարձրագույն դատական խորհրդի ապագա նախագահը լինելու է հենց դատավորների ընդհանուր ժողովի անդամներից մեկը, այլ ոչ թե Ազգային ժողովի կողմից ընտրված ԲԴԽ անդամներից:
Եվ քանի որ այժմ 2 դատավոր է մնացել խորհրդում, իսկ 3-ն էլ այսօր պետք է ընտրվեն, չի բացառվում, որ նոր նախագահը լինի հենց այսօր ընտրվելիք դատավորներից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2249 դիտում
09:37 06-06-2020
Վեթինգ անել-չանելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են․ «Ժողովուրդ»
5019 դիտում
09:47 24-08-2019
Վեթինգ և քննություն. 2 դատավոր աշխատանքից ազատվելու դիմում է գրել. «Ժամանակ»
Այս բաժնից
445 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
538 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»