211652_close_icon
views-count2025 դիտում article-date 19:46 10-07-2019

Ժամը 19:00-ի դրությամբ մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է

Հուլիսի 10-ին ժամը 12:49-ի սահմաններում Հանրապետության ողջ տարածքում տեղի են ունեցել վթարային անջատումներ: Ժամը 12:49-ից 14:30-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային Կառավարման Ազգային Կենտրոնում գրանցվել է 830 ահազանգ՝ կապված վթարային անջատումների, վերելակներում արգելափակված, ինչպես նաև Մետրոպոլիտենի կայարաններում արգելափակված քաղաքացիների և գազի ազդանշանային սարքերի միացման վերաբերյալ: Անմիջապես Մետրոպոլիտենի կայարաններ են ուղարկվել օպերատիվ խմբեր և հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ՝ տեղում մասնակցելու տարհանման աշխատանքներին: Պարբերաբար կապ է հաստատվել ՀԱԷԿ-ի, էլեկտրական ցանցերի, Մետրոպոլիտենի, Երկաթգծի ավագ կարգապահների, Կարևորագույն օբյեկտների, Երևան քաղաքի Կառավարման կենտրոնի և մարզային Ճգնաժամային Կառավարման Կենտրոնների օպերատիվ հերթապահների հետ: Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի կայարաններ են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և Ճգնաժամային Կառավարման Ազգային Կենտրոնի երկու օպերատիվ խումբ: Ժամը 13:30-ի դրությամբ մետրոպոլիտենում գտնվող բոլոր քաղաքացիները տարհանվել են: Ժամը 19:00-ի դրությամբ մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է:

Նմանատիպ նյութեր