211652_close_icon
views-count1424 դիտում article-date 19:05 10-07-2019

Աշտարակի ոստիկանները՝ թմրամոլության դեմ

Աշտարակի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, հուլիսի 9-ին, ժամը 16-ի սահմաններում, Աշտարակի ավտոկայարանի հարակից տարածքից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Աղձք գյուղի բնակիչ, 54-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված կանաչավուն, չորացված, մանրացված զանգված: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփ է, որն ինքն է քաղել իրենց գյուղի ձորից՝ իր օգտագործման համար: Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր