211652_close_icon
views-count2418 դիտում article-date 16:47 10-07-2019

Սիսիանի ոստիկանները հայտնաբերել են գառները գողացած տղամարդուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 9-ին, ժամը 10.10-ին, Սյունիքի մարզի Ույծ գյուղի մի բնակիչ հաղորդում է տվել, որ նախորդ օրը գյուղի նախկին գերեզմանատան տարածքից գողացել են իր երկու գառը, որոնց պարանով կապել էր: Մեկնել է ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ գառները գողացել է նույն գյուղի բնակիչ, 70-ամյա մի տղամարդ՝ դրանք տեղափոխելով իր «ԳԱԶ-24» մակնիշի մեքենայով: Ահազանգից մեկուկես ժամ անց կասկածյալը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նա հայտնել է նաև, որ գառները գերեզմանատան տարածքում արածեցնելու համար բազմիցս դիտողություն է արել համագյուղացուն, որը, սակայն, դիտողությունները հաշվի չի առել, ինքն էլ, զայրացած, գառները մեքենայով տեղափոխել և բաց է թողել Սյունիքի մարզի Տոլորս գյուղի դաշտերում: Ձեռնարկվում են միջոցառումներ գառները հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր