211652_close_icon
views-count948 դիտում article-date 13:56 10-07-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 9-ից 10-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 9-ից 10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք, այդ թվում՝ 3-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության 13, անձնական ունեցվածքի գողության 10, մարմնական վնասվածք հասցնելու 9, թմրամիջոցի հայտնաբերման 4, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի և փաստաթղթի կեղծիքի 2-ական, յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, գույքի անզգուշությամբ ոչնչացման, ինքնասվնասման, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու ու պոռնկագրական նյութեր տարածելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 և բնակարանային գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր