211652_close_icon
views-count39026 դիտում article-date 10:51 10-07-2019

Խոշոր ավտովթար Երևանում, բախվել են Opel-ն ու Renault-ն․ ռեստորանի բարմենը տեղափոխվել է հիվանդանոց․ ժամանել է Երևանի ՃՈ պետի տեղակալը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, հուլիսի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա - Վ․ փափազյան փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Լևոն Ս․-ի վարած Opel մակնիշի 36 AS 566 համարանիշի և Երևանի բնակիչ 70-ամյա Արմենակ Շ․-ի վարած Renault մակնիշի 35 ZD 008 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault-ի ուղևոր, Երևանի բնակիչ 30-ամյա Հայկ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վարորդներին և վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ գտնվող ծաղկի սրահի աշխատակիցները։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Վարդան Բաղդասարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Renault-ի ուղևորն աշխատում է Երևանում գործող ռեստորանային համալիրներից մեկում որպես բարմեն։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր