211652_close_icon
views-count1468 դիտում article-date 17:12 09-07-2019

Նախագահ Սարգսյանը ցավակցել է լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ

Մահացել է պատանեկությանս ու երիտասարդությանս տարիների մեր կուռքերից մեկը՝ լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը: Հայկական ֆուտբոլի պատմության մեջ նա լավագույններից էր, լեգենդար մարզիկների մեջ՝ առաջիններից, հարձակվողի դիրքում խաղացողների մեջ՝ ինքնատիպներից մեկը: Սարգիս Հովիվյանը մեծ ներդրում ունի հայրենական ֆուտբոլի զարգացման մեջ թե՛ որպես մարզիկ և թե՛ որպես մարզիչ: Խոնարհվում եմ Սարգիս Հովիվյանի տաղանդի ու հիշատակի առաջ: Ցավակցում եմ նրա ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը:

Նմանատիպ նյութեր