211652_close_icon
views-count1277 դիտում article-date 15:44 09-07-2019

ՊՊԾ գնդի ոստիկանը բերման է ենթարկել գրպանահատի

Հուլիսի 8-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանը զեկուցագիր է ներկայացրել, որ նույն օրը, ժամը 15-ին, թիվ 46 երթուղու ավտոբուսում մի կին իրեն հայտնել է, թե մեկը փորձում էր իր պայուսակից գողություն կատարել, նաև նշել է, որ այդ անձն իրենից չորս անգամ գողություն է կատարել: Կնոջ նշած անձին, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանը բերման է ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզվել է բերման ենթարկվածի ինքնությունը՝ Արմավիրի մարզի Արևշատ գյուղի 49-ամյա բնակիչ: Կինը բաժնում հայտնել է, որ ավտոբուսի սրահում ճանաչել է նրան. նա էր, որ հունիսի 28-ին նույն ավտոբուսի սրահում գողացել է իր դրամապանակը: Գողության մասին կինը նախկինում չի հայտնել, իսկ այս անգամ էլ հրաժարվել է հաղորդում տալուց: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր