Վաշինգտոնում անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել. ջրով են լցվել մետրոն ու Սպիտակ տունը
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է առաջացել, շատ փողոցներում երթևեկությունը կաթվածահար է եղել, գրում է [url=https://www.nytimes.com/2019/07/08/us/washington-dc-weather-rain.html]The New York Times[/url]-ը:
Հորդառատ անձրևները «ներխուժել» են անգամ քաղաքի մետրոպոլիտենի կայարաններ՝ մեծ ջրաշիթերով թափվելով կայարանների տանիքից, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է:
Ջրհեղեղի հետևանքները նկատվել են անգամ Սպիտակ տանը, որտեղ ճեպազրույցների սենյակի հատակը ջրի տակ է անցել:
Ջրհեղեղից տուժել են նաև հարևանությամբ գտնվող Վիրջինիա և Մերիլենդ նահանգների ծայրամասերը: