211652_close_icon
views-count2167 դիտում article-date 23:15 06-07-2016

Հորդառատ անձրևները ջրալցման պատճառ են դարձել. ՀՀ ԱԻՆ

Հուլիսի 6-ին, ժամը 17.26-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում ըստ նախնական տվյալների հորդառատ անձրևների հետևանքով փողոցները ջրալցվել են: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: *** Հուլիսի 6-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան-Խաչատրյան-Շահումյան փողոցներում գտնվող տները հորդառատ անձրևների հետևանքով ջրալցվում են: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ Շահումյան փողոցի թիվ 26 տան 1-ին հարկը ջրալցվել է, 3 երեխաները 2-րդ հարկում են և չեն կարողանում դուրս գալ տանից. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը երեխաները տանից դուրս են բերվել տեղի ուժերով: Ըստ տեղեկության՝ անձրևաջրերը լցվում են Մաշտոցի փողոցի թիվ 36 (սեփականատեր Մ. Խ.), Բաղրամյան փողոցի թիվ 48 (սեփականատեր Ա. Ա.), Շահումյան փողոցի թիվ 26 (սեփականատեր Ա. Գ.), Ա.Խաչատրյան փողոցի թիվ 1 (սեփականատեր Ն. Հ.) տները, Գ.Նժդեհի փողոցի թիվ 3 շենքի մուտքը և Գ.Նժդեհի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը: Հրշեջ-փրկարարները քաղաքապետարանի աշխատակիցների հետ համատեղ Բաղրամյան, Խաչատրյան, Գ.Նժդեհի, Մաշտոցի և Շահումյան փողոցներում իրականացրել են ջրի հոսքի փոփոխման աշխատանքներ և բացել նշված փողոցներում գտնվող դիտահորերի կափարիչները, իսկ Գ.Նժդեհի փողոցի թիվ 3 շենքից մեկ երեխա դուրս են բերել շենքից: Փրկարարները Շահումյան փողոցի տներից մեկում բնակիչների հետ համատեղ իրկանացրել են ջրահեռացման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր