4275 դիտում
14:27 01-01-2019
Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման համար կպահանջվի առնվազն 4 ամիս
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման համար 4 ամիս տրամադրել: Այս մասին հայտնում է [url=https://www.nytimes.com/2018/12/31/us/politics/trump-troop-withdrawal-syria-months.html?action=click&module=Top%20Stories&pgtype=Homepage]The New York Times[/url]-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան վարչակազմի աղբյուրներին:
Նրանց հաղորդմամբ՝ անցյալ շաբաթ չհայտարարված այցով Իրաքում գտնվելու ժամանակ Թրամփը գաղտնի զրուցել է Իրաքում և Սիրիայում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ Inherent Resolve գործողության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Փոլ Լաքամերի հետ:
ԱՄՆ նախագահը հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորականները առնվազն 4 ամիս կունենան սահմանված կարգով և անվտանգության բոլոր կանոնների պահպանմամբ Սիրիայից հեռանալու համար։
2014 թվականի հունիսին Վաշինգթոնը Իրաքում ԻՊ դեմ ռազմական գործողություն էր սկսել, իսկ 2014 թվականի սեպտեմբերին՝ Սիրիայում:
Նմանատիպ նյութեր
1669 դիտում
15:10 15-03-2016
Օբաման ողջունել է Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերման մասին Պուտինի որոշումը
3220 դիտում
14:41 01-04-2017
Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Սիրիայից թուրքական զորքի դուրսբերման պայմանը
2374 դիտում
16:35 30-08-2019
Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել է Սիրիայից թուրքական զորքի դուրսբերման պայմանը
Այս բաժնից
478 դիտում
12:53 30-04-2024
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ
394 դիտում
12:40 30-04-2024
ՀՀ դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները
493 դիտում
10:03 30-04-2024
Ինդոնեզիայում ժայթքել է Ռուանգ հրաբուխը