211652_close_icon
views-count34894 դիտում article-date 21:38 07-07-2019

Այս դեպքում ի՞նչ կասեն ԱԺ պատգամավորն ու Երևանի ավագանու անդամը, ովքեր մինչ փափուկ անկողնում քնած էին, Դավիթաշենի ոստիկանները հենց դեպքի վայրում հերթական գողությունը բացահայտեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ հուլիսի 7-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հենց դեպքի վայրում գողություն կատարելիս, ավարը դուրս հանելիս, տաք հետքերով բռնել են գողերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցի 44/1 հասցեում գործող «Մարի» հանրախանութից գողություն կատարելու պահին բռնել և ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Ն. Մովսեսյանին և Դ. Ղազարյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վերջիններիս մոտ եղել են խանութից գողացված ապրանքներ: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Վերջին ամիսներին ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները գիշերային ուժեղացված ծառայության արդյունքում կարողացել են ոչ միայն բացահայտել, այլ նաև կանխել բազմաթիվ հանցագործություններ: Մինչդեռ Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն ու Ազգային Ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը մի իսկական շոուի վերածեցին չեղած բանը, երբ Դավիթաշենի ոստիկանները ուժեղացված ծառայության արդյունքում նկատել էին կասկածելի երիտասարդին, մոտեցել էին նրան, որն էլ իրեն պահել էր ոչ ադեկվատ, ինչի համար էլ ոստիկանները նրան հրավիրել էին ոստիկանական բաժանմունք: Դրանից հետո, քանի որ ինքը Դ. Խաժակյանի մերձավորն է, Դ. Խաժակյանը ուղիղ եթերով, իսկ Գ. Գորգիսյանը ԱԺ-ի ամբիոնից, սկսեցին «Գյուլնազ տատու» հեքիաթներով բթացնել հասարակությանը, թե բա իմացա՞ք, ոստիկանները խմած վիճակում բռնություն են կիրառել քաղաքացու նկատմամբ: Իսկ հաջորդ օրը ապացուցվեց, որ ոստիկանները խմած չեն եղել: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր