168165 դիտում
12:45 26-06-2019
Երևանում առանձնակի դաժանությամբ սպանությունը բացահայտվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների շնորհիվ, որոնց վրա օրեր առաջ ԱԺ պատգամավորն ու Երևանի ավագանու անդամը անհիմն «բոչկա էին գլորում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Գարեգին Հովհաննիսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և քննչական խմբի ղեկավար է նշանակվել նույն բաժնի ավագ քննիչ Գագիկ Հայրապետյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քննչական խումբը ստեղծվել է հունիսի 25-ին ժամը 05:00-ի սահմաններում Նորք-Մարաշ վարչական շրջանի 17-րդ փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկում առանձնակի դաժանությամբ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Մառի փողոցում հաշվառված, 25-ամյա Էլեն Սիմոնյանին առաձնակի դաժանությամբ սպանելու փաստով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործությունը բացահայտվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների կողմից և նշված սպանությունը կատարելու կասկածանքով հայտնաբերվել է Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասում հաշվառված, 29-ամյա Արսեն Նազարյանը:
Օպերատիվ տվյալներով սպանության վայր ժամանած ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օօպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի, ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Պապյանի գլխավոությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վրաչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական խումբը՝ բաժնի պետ Գ.. Հովհաննիսյանի, ավագ քննիչ Գ. Հայրապետյանի գլխավորությամբ նշված տան հարևանությամբ գտնվող խորդանոցում հայտնաբերել են սավանի և պոլիէթիլենի մեջ փաթաթված Է. Սիմոնյանի դին:
Դին բացելուց հետո դատաբժիշկը տեղում հայտնել է, որ դեմքի շրջանը ջնջխված է, իսկ մեջքի շրջանում կան 10-ից ավելի կտրած-ծակած վերքեր:
Փաստի առթիվ ավագ քննիչ Գ. Հայրապետյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և Ա. Նազարյանը ձերբակալվել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալված Ա. Նազարյանը սպանված Է. Սիմոնյանի հետ ծանոթացել է 4 օր առաջ, իսկ Է. Սիմոնյանը նախկինում խարդախության համար եղել է դատապարտված, սակայն քանի որ խնամքին ունեցել է մանկահասակ տղա երեխա, դատարանը նրա նկատմամբ բարի կամք էր դրսևորել և պայմանական ազատազրկել:
Է. Սիմոնյանի ամուսինն էլ այս պահին դատապարտված է և նրանք դեռ տարիներ առաջ հայտնվեցին հանրության ուշադրության կենտրոնում, երբ ամուսիններով երեխայի հետ մտնում էին իրենց թիրախում հայտնված բնակիչների բնակարան, ասելով, որ իբրև կինը իրեն վատ է զգում, երեխան վատ է զգում և բնակիչները նրանց օգնություն էին ցուցաբերում, այդ ընթացքում ամուսինները բնակարանից գուղություններ էին կատարում:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կասկածյալ Ա. Նազարյանը ոտքի հատվածում էլ ստացել է դանակի հարված, ով իրավապահներին հայտնել է, որ իրեն հարվածել է Է. Սիմոնյանը, որից հետո ինքը ձեռքին ընկած ուրագով անկանոն հարվածներ է հասցրել Է. Սիմոնյանին, որից հետո հետքերը թաքցնելու նպատակով սավանով և պոլիէթիլենով փաթաթել է դին ու թաքցրել խորդանոցում:
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Է. Սիմոնյանի մանկահասակ տղային, ում հանձնել են տատու խնամքին:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առանձնակի դաժանությամբ սպանությունը բացահայտվել է շնորհիվ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների, և եթե նշված բաժանմունքի ծառայողները օպերատիվ չգործեին, ապա զարհուրելի սպանությունը գուցե չբացահայտվեր, իսկ նշված բաժանմունքի ծառայողներին օրեր առաջ անհիմն մեղադրում էին Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն ու «Լուսավոր Հայաստան»-ի ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2029 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)