211652_close_icon
views-count44281 դիտում article-date 21:47 24-12-2018

Մինչ քննիչը տանը տաք անկողնում մուշ-մուշ քնած էր, հանցագործները թալանում էին նրա Porsche Cayenne-ը. հանցագործներից մեկին հետապնդել ու բռնել է համայնքային ոստիկանը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 22-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ղազարյանը ծառայություն կատարելու ժամանակ Պարույր Սևակի փողոցի թիվ 8 հասցեի մոտ նկատել է, որ անհայտ անձը մետաղյա լինգով հանելու միջոցով հափշտակել է Porsche Cayenne մակնիշի 92 ԼA 222 համարանիշի ավտոմեքենայի լուսարձակները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համայնքային ոստիկանը հետապնդել է գողին և տեսել, թե նա ինչպես է Porsche-ի գողացած լուսարձակները Պարույր Սևակի փողոցի թիվ 8 հասցեի մոտ կայանված Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդին հանձնում: Գողերը, նկատելով տեսուչ Ղազարյանին, դիմում են փախուստի, սակայն Ղազարյանը ճիշտ կողմնորոշվելով՝ հետապնդում է Opel-ին և վարորդին՝ Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 33-ամյա Սամուել Գեղամյանին բերման է ենթարկում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Արդեն տեղում ոստիկանները պարզում են նրա հանցակից ընկերոջ տվյալները, ում այս պահին որոնում են: Ոստիկանները պարզել են նաև, որ Porsche Cayenne-ը պատկանում է Երևանի բնակիչ, 24-ամյա Գագիկ Համբարձումյանին, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում՝ որպես քննիչ: Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Գեղամյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 23-ին, Porsche Cayenne-ի թալանման մեկ այլ դեպք էլ տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանում: Ոստիկանություն է դիմել Մանթաշյան փողոցի բնակիչ, 37-ամյա Էմմա Գրիգորյանը և հայտնել, որ գիշերը ժամը 01:00-ից մինչև առավոտյան ժամը 11:30-ն ընկած ժանանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում թալանել են կայանված, իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 70 GQ 101 համարանիշի ավտոմեքենան՝ վրայից տանելով կողային հայելիների ապակիները: Այս փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյուրթեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Գրիգորյանն աշխատում է «ԱՎԱ ԳՐՈՒՊ» միջազգային փոխադրման կազմակերպությունում՝ որպես տնօրեն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր