211652_close_icon
views-count54600 դիտում article-date 21:28 07-07-2019

Վահե Սարուխանյան. Վրացական և հայկական մեքենաներով Սև ծով գնալու տարբերությունը

Լրագրող Վահե Սարուխանյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/vahe.sarukhanyan?__tn__=%2CdC-R-R&eid=ARCsf2fa1n3FXdbmH6zib0NKOOV9ldqBttIx4DO6RSUtrZBz4H2vPFZ37MD1J3UOUELOBM_XsD2CjJxE&hc_ref=ARS7YOi4bQgAIHmPwx5ndWn3SpCd81ra_bH0AkpNycKl2mgibc3xmCZ8JuAc7Pk59Mg&fref=nf]էջում[/url] գրել է. «Անցյալ տարի գնացինք Սեւ ծով. երեկոյան Երեւանից մեկնեցինք վրացական մեքենայով (սերվիսի մեքենա էր). վարորդը վրացի էր, հասցրեց մինչեւ Թբիլիսի, որտեղ ինքը իջավ, բանալիները տվեց գործընկերոջն ու տուն գնաց: Թբիլիսի-Բաթում հատվածը երկրորդ վրացի վարորդը տարավ: Շատ գոհ մնացինք իրենց ծառայությունից: Հետդարձին Բաթումից հայկական մեքենայով պիտի գայինք: Պարզվեց, որ ամբողջ ճանապարհին մի հոգի է վարելու. ՄԻ ՀՈԳԻ - 640 կմ, ավելի քան 10 ժամվա ճանապարհ (սա էլ էր սերվիսի մեքենա, կարծեմ. հիմա զգացեք հայկական ու վրացական սերվիսների տարբերությունը): Բայց բախտներս բերեց, որ էս հայ վարորդը մեզ «պաս» տվեց ուրիշ հայ վարորդի, ով ավելի փոքր մեքենայով պիտի գար ու գրեթե կիսադատարկ էր. էս տղան իր անձնական մեքենայով էր քշում Երեւան-Բաթում-Երեւան: Ամեն առավոտ Երեւանից գնում էր 640 կմ, ամեն իրիկուն հետ էր գալիս: Ուրեմն, Բաթումից գալուց 180 կմ անցավ, հասանք Զեստաֆոնի, ասեց՝ ժող ջան, մի կես ժամ աչքս փակեմ: Գիշեր էր: Կես ժամից զարթնեց, շարժվեցինք Երեւան. հասանք առավոտ ծեգին: Էդ տղային հարցրի՝ էսօր էլի Բաթում պիտի գնա՞ս, ասեց՝ բա ինչ, սեզոնն ա, գնամ տուն մի քիչ քնեմ, իրիկունը դուրս կգամ: Էսօր առավոտ [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/07/1129333/]լուր տարածվեց[/url], որ հայկական մեքենան Թբիլիսի-Սեւ ծով ճանապարհին բախվել է արգելապատնեշին. 3 հոգի զոհվել է, 5 հոգի վիրավորվել: Հասկանալի է չէ՞, որ վարորդը քնել է: Բավական է ՀՀ ոստիկանությունն ու տրանսպորտի պատասխանատու նախարարությունը հանցավոր անգործության մատնված մնան. հատուկ մեխանիզմներ պիտի մտցվեն, որ ոչ մի սերվիս, ոչ մի վարորդ (սերվիսի, թե անհատ) շահույթ ստանալու նպատակով չփորձի խաղալ ուրիշների կյանքի հետ (եթե ինքն իր կյանքի մասին չի մտածում, դա իր խնդիրն է)»:

Նմանատիպ նյութեր