46973 դիտում
14:51 07-07-2019
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 28-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 60–ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 28-ամյա Արթուր. Ս.-ն իր վարած Mercedes մակնիշի 88 DD 838 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայի 38 շենքի դիմաց վաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ, 60-ամյա Վարդիթեր Կ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ:
ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր՝ հուլիսի 7-ին, առավոտյան վրաերթի ենթարկված Վարդիթեր Կ.-ն հիվանդանոցում մահացել է:
Փաստի առթիվ Ա. Թևոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Թևոսյանի կողմից հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական ոկիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
43218 դիտում
15:33 16-09-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում․ պարեկները ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնյայի մոտ հայտնաբերել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց