2936 դիտում
22:54 06-07-2019
«Խոսքը աղավաղելու» նուրբ արվեստը և դրա հետևանքները. Սամվել Բաբայանի գրասենյակ
Հերթական հարցազրույցը կրկին առիթ դարձավ մեկ-երկու նյարդերից թույլ, հիմնականում այդ նյարդաբորբը ամենադեղին մամուլով լցնող, իրենց լուրջ քաղաքագետ-վերլուծաբան համարող, բայց իրականում իր սեփական գյուղի գյուղացուն ահաբեկող, ու առավելագույնը հինգ հավանում ստացած գրպանային հոդվածագրերի հոգեկան պոռթկմանը։
Այսպիսի հոդվածագրերը սերտել են «խոսքը աղավաղելու» նուրբ արվեստը և դրանով փորձում հանրությանը հրամցնել իրենց գրպանային մակարդակի մեկնաբանությունները։ Բայց, բարեբախտաբար, բավականին գրագետ շրջանակները սրանց նկատմամբ իմունիտետ են ձեռք բերել այն է՝ աշխատեցնել եղած ուղեղը ու վերլուծել իրավիճակը, և չանսալ այս սահմանափակ ու անցողիկ զրույցներին։
Ինչևէ, բավականին անթերի պատկերացնելով հոդվածագրի հոգեկան վիճակը, հասկանում ենք նաև այն գրառումը, որ տեղ գտավ դեղին մամուլում այսօր։
Մարդը սկզբում լինելով ադեկվատ վիճակում հասկացել է, որ Սամվել Բաբայանի այն արտահայտությունը, թե Ղարաբաղը գլխի վրա էլ կանգնի, իր հովանավորյալը նախագահ չի դառնալու, այո, իրոք իր համար վտանգավոր է։
Չէ՞ որ Սամվել Բաբայանը գիտակցում է, որ իր հովանավորյալը սպասարկում է և ծառայում Արցախի ներկա իշխանություններին, ասեմ ավելին չէ՞ որ ինքն էլ ունի իր խնդիրներն ու հարցերը կոծկելու, հետևաբար նաև մեծ հաճույքով օգտագործվում է։ Եվ այսպես պատկերացնելով այս ամենը, մտածել է որ թիրախավորել են իր թիմի ղեկավարին, բայց այդպես էլ չի հասկանում ինչու։ Արցախի ժողովուրդը արդեն այդ պատասխանը ձեզ տալիս է։
Երբ հոդվածագրի խոստացած ամենաշատը 15 մարդու ստորագրելը իր սեփական գյուղում վեր է ածվում 70 տոկոսի ։ Բա խեղճ մարդը շեֆին տված խոստումը չի իրականացրել տակից ո՞նց դուրս գա։
Այսպիսով չանդրադառնալով հոդվածագրի մնացած խեղաթյուրումներին, շտապենք տեղեկացնել, որ ստորագրահավաքի, ինչպես նաև դրան հետևող մնացած բոլոր գործողությունները անցնելու են սահմանված օրենքի կարգով։
Ապօրինությունը ձեզ է հատուկ, պարոնայք, մենք գալիս ենք հիմք դնելու առողջ հասարակության, առողջ քաղաքական դաշտի ու երկրի բարգավաճման գործընթացին։ Արցախցին ինքն է պահանջելու իր համար լավագույնը, ու դուք էլ հանեք ձեր 40.000-ին, ու թող միայն ականջները չլսեն, այլ նաև աչքերը տեսնեն։
Հավատացեք, եթե դուք շարունակեք այս տեմպերով, ձեզ նույնիսկ չեն փրկի ձեր այն հայտարարությունները, որ Հայաստանի ներկա իշխանությունները ձեզ են սատարում ու ձեր ասելով են Արցախում մարդ նշանակում։ Ամոթ է , էժանագին ցայտնոտի մեջ եք, դուրս եկեք այդ դերից, դուրս եկեք փողոց ու արցախցուն հարցրեք, թե ինչ վերաբերմունք ունի ձեր թեկնածուի նկատմամբ։ Դուք չհարգելով, արհամարհելով ձեր քաղաքացուն հույսներդ դնում եք ձեր իսկ հորինած երաշխիքների վրա։
Իսկ Բաբայան Սամվելի թիմի երաշխիքը միմիայն արցախցու առողջ գիտակցությունն է։ Սամվել Բաբայանը որևէ ուժի աջակցության կարիքը չունի, նրան միակ աջակցող ուժը պիտի լինի արցախցին՝ յուրաքանչյուր արցախցու անբեկանելի ձայնը։
Սամվել Բաբայանի գրասենյակ
Նմանատիպ նյութեր
996 դիտում
22:41 30-12-2022
Ի՞նչ է ատելության խոսքը, որոնք են դրա բացասական հետևանքները. ՄԻՊ գրասենյակ
2296 դիտում
16:36 28-11-2019
Թքած ունենալու նուրբ արվեստը կամ «կարգին» Հայկոն էլի գնաց արձակուրդ
3510 դիտում
10:25 22-02-2020
Դիրքորոշումների փոփոխության «նուրբ արվեստը»․ «Փաստ»
Այս բաժնից
787 դիտում
17:32 03-01-2025
Փոփոխությունների հետհաշվարկը սկսվել է․ Թուրքիայի կառավարությունում վերադասավորումներ են սպասվում
913 դիտում
16:18 03-01-2025
AZAL ավիաընկերության օդանավը Աստրախանի օդային տարածքում ռադիոյի և GPRS-ի խափանումների է բախվել
793 դիտում
15:35 03-01-2025
Ռուսաստանի երկնքում գիշերը 22 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել