211652_close_icon
views-count1753 դիտում article-date 14:54 06-07-2019

Չինաստանը սարքավորումներ է նվիրել հայկական բանակին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հուլիսի 6-ին, Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Չժան Ֆենխուայի հետ այցելել է Հանրապետության զորամասերից մեկը։ Այս մասին Ֆեյսբուքում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Դավիթ Տոնոյանը, դեսպանը և ռազմական կցորդը բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ շրջել են զորամասում և ծանոթացել Չինաստանի կողմից նվիրաբերված սարքավորումներին։ Նախարար Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանն ակտիվ համագործակցության և աջակցության համար»,- գրել է Հովհաննիսյանը։

Նմանատիպ նյութեր