101357 դիտում
13:50 06-07-2019
Արտակարգ դեպք Երևանում․ 9-րդ մասիվում մարդատար ավտոբուսը, առաջ ընթանալով, գլխիվայր հայտնվել է ձորում․ ժամանել է Երևանի ՃՈ պետի տեղակալը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հուլիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածում, Վիլնյուսի փողոցում, դեռևս անհայտ պայմաններում, թիվ 63 երթուղուն պատկանող, սակայն չշահագործվող ավտոբուսը նորգման համար փորված փոսի վրա կայանված վիճակում առաջ է ընթացել և գլխիվայր հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Երևանի ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայրի հարևանությմաբ ապրող բազմաբնակարանային մի քանի շենքերի բնակիչներ ասում էին․ «Հրաշք ա, որ մարդ չի տուժել։ Ավտոբուսն էլ վերանորոգելիս են եղել, նույնիսկ շարժիչը վրան չի եղել։ Բայց էս տարածքը լրիվ դառել է խոզանոց, ավտոբուսների գերեզման է դարձել։ Մեռանք՝ Երևանի քաղաքապետարան ու Նոր Նորքի թաղապետարան ահազագնելով, որ էս ժեշտերը հեռացնեն էս տարածքից, բարեկարգեն, իսկ դիսպեչերական կետում էլ վարորդների համար սանհանգույց սարքեն, բայց ով է լսողը։ Թողնես՝ պատասխանատուները կուրծք ծեծելով, հայտարարեն, թե իրավիճակ է փոխվել։ Եթե էս ձև է փոխվել իրավիճակը, ապա՝ վայ մեզ։ Գոնե հիմա դաս քաղեն ու գան էս զիբիլը ստեղից տանեն։ Տարածքն էլ կարող են բարեկարգել, ծառեր տնկել։ Նույնիսկ, եթե ցանկություն ունենա, էս հատվածում սիրուն խաղահրապարակ կսարքի Նոր Նորքի թաղապետարանը։ Բայց դեհ, երևի, էդքան էլ սրտացավ չեն»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2119 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)