211652_close_icon
views-count1264 դիտում article-date 23:23 05-07-2019

ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարությունը անցկացնում է «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական նորարարական մրցույթը

Արդեն 4-րդ տարին անընդմեջ ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարությունը անցկացնում է «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական նորարարական մրցույթը: Ծրագրի նպատակը մեկն է. մեր երիտասարդների ներուժը մեծագույն ռեսուրս է, որ պետք է օգտագործվի և ծառայի ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ու ՀՀ զարգացմանն ընդհանրապես: Ապացուցված փաստ է, որ նմանատիպ մրցույթները մեծ հաջողություն են ունենում և հաճախ այն եզակի հնարավորությունն են լինում հնարամիտ երիտասարդների համար կոորդինացնելու իրենց ուժերը: Այսօր մեր աչքի առաջ ունենք բազմաթիվ օրինակներ՝ հանձինս նախորդ տարիների մասնակիցների, ովքեր մրցույթին մասնակցելուց հետո ֆինանսավորվել են տարբեր հովանավորների կողմից և կյանքի կոչել իրենց գաղափարները, հիմնել իրենց երազած բիզնեսներն ու նույնիսկ ստեղծել նոր աշխատատեղեր: Նախորդ տարիների հաջողված փորձը հաշվի առնելով է, որ այս տարի «100 գաղափար Հայաստանի համար» մցույթը դարձել է ավելի մասշտաբային, ընդլայնվել է հայտերի ընդունման ժամկետը, ինչը հնարավորություն է տալիս երիտասարդներին առավել մանրամասն մշակելու ու առավել հաջող ձևով ներկայացնելու իրենց գիտատեխնիկական մշակումներն ու գաղափարները: Այս տարի մասնակիցները կարող են փորձել իրենց ուժերը հետևյալ հինգ բնագավառներում՝ քիմիական գիտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մանկավարժական գիտություններ, ճարտարապետություն, սոցիոլոգիական գիտություններ: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2019 թվականի հոկտեմբերի 1-ն է: Եվ ուրեմն՝ ՀՀ կամ սփյուռքի երիտասարդ քաղաքացի՞ ես, ունես հետաքրքիր գաղափարներ ու նորարարական նախագծեր և չունես դրանք ռեալիզացնելու հնարավորությո՞ւն, ուրեմն բաց մի թող այս հրաշալի հնարավորությունը, լրացրու հայտը և մասնակցիր մրցույթին, արի՛ միասին զարգացնենք մեր երկիրը: Մանրամասներին ծանոթանալու և դիմումի հայտաձևը ներբեռնելու համար՝ [url=http://erit.am/news/hy/86030?fbclid=IwAR1roYC1ZVLiP1QnVjpBBpZViBxgfS6JNkgfCDsqAsKr_xkksNb66xhKqrg]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր