3145 դիտում
23:31 05-07-2019
ՌԴ Իրկուտսկի շրջանում հեղեղումներից զոհերի թիվը հասել է 22-ի
Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի շրջանում հորդառատ տեղումների հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով զոհերի թիվը հասել է 22-ի: Տվյալները հայտնել է ՌԴ փոխվարչապետ Վիտալի Մուտկոն, ով ժամանել է շրջան՝ հեղեղումների վնասները գնահատելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
13 մարդ շարունակում է մնալ անհետ կորած, ընդհանուր առմամբ տուժել է 340 մարդ:
[url=https://shamshyan.com/hy/article/2019/07/01/1128884/]Հիշեցնենք[/url], որ Իրկուտսկում ուժեղ անձրևների պատճառով բարձրացել էր գետերի մակարդակը, ինչն էլ հեղեղումների պատճառ էր դարձել: 98 բնակավայր հայտնվել է աղետի գոտում, հունիսի 25-ից մինչ օրս ջրի տակ է անցել ավելի քան 10 հազար բնակելի տուն:
Կամավորները աղետի շրջանում աշխատանքներ են իրականացնում հումանիտար օգնության կետերում: Տուժածներին տրամադրվել է 70 տոննա սնունդ, 55 հազար լիտր խմելու ջուր և 20 տոննա հագուստ և կոշիկ:
Նմանատիպ նյութեր
1665 դիտում
18:20 02-08-2016
Հեղեղումներից տուժած արթիկցիները ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ ստացան ֆինանսական աջակցություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3083 դիտում
20:30 20-02-2022
Բրազիլիայում սողանքներից և հեղեղումներից զոհվել է ավելի քան 150 մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1096 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1183 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1066 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ