211652_close_icon
views-count2017 դիտում article-date 13:59 05-07-2019

Վիետնամում գտնվող Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վերջին օրերին հեռախոսազրույց ունեցա ԵԱՏՄ բոլոր երկրների նախագահների հետ: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Քիչ առաջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի: Բոլոր հեռախոսազրույցները վերաբերում էին ԵԱՏՄ ընթացիկ և երկարաժամկետ օրակարգի հարցերին: Քննարկեցինք նաև ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի՝ հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք նիստի հետ կապված հարցեր: Իհարկե, բոլոր զրույցներում անդրադարձ է եղել նաև երկկողմ հարաբերությունների օրակարգերին»,- գրել է վարչապետը:

Նմանատիպ նյութեր