211652_close_icon
views-count4408 դիտում article-date 12:09 05-07-2019

Ռուսական C-400 համալիրների առաջին խմբաքանակը կբեռնվի ինքնաթիռներում այս կիրակի, Թուրքիա կհասնի հաջորդ շաբաթ

Ռուսաստանը Թուրքիային վաճառած C-400 զենիթահրթիռային համալիրների առաջին խմբաքանակը կբեռնի բեռնատար ինքնաթիռներում այս կիրակի, որը Թուրքիա կհասնի երկուշաբթի, հայտնում է թուրքական Haberturk-ը: C-400-ի առաջին խմբաքանակի տեղափոխումը կիրականացվի ռուսական ռազմական ավիաբազայի 2 բեռնատար ինքնաթիռներով: Աղբյուրը նաև նշում է, որ ռուսական տեխնիկական խումբը վերահսկելու է դրա տեղակայումը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է:

Նմանատիպ նյութեր