1232 դիտում
21:34 04-07-2019
Տիգրան Խաչատրյանը և ՀԲ թիմը քննարկել են «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի ընթացքը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը հանդիպել են Համաշխարհային բանկի թիմի հետ՝ քննարկելու «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի ընթացքը։
Ենթակառուցվածքների գլխավոր մասնագետ Զարուհի Թոխմախյանը նշել է, որ ծանթացել են ծրագրով նախատեսված ենթակառուցվածքների բարեկարգման աշխատաքներին՝ ընթացիկ աշխատանքները գնահատելով գոհացուցիչ։
Նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի վերակառուցման մանրամասները և ենթածրագրերի մշակման աշխատանքները։
Նախարարն ընդգծել է տեխնիկական աջակցության կարևորությունը՝ անելով հետևյալ շեշտադրումը․ «Մեր նպատակը ոչ թե ենթակառուցվածքներ, այլ որակյալ ծառայություններ ստեղծելն է, որոնք հենվում են որակյալ ենթակառուցվածքների վրա»։
«Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրով նախատեսվում է քաղաքային, գյուղական համայնքների բարեկարգում, պատմամշակութային վայրերի բարեկարգում, զբոսաշրջային սպասարկման կենտրոնների ստեղծում, զբոսաշրջային վայրերի ճանապարհների բարեկարգում, հասանելիության ապահովում, տեխնիկական աջակցություն։
Նմանատիպ նյութեր
1363 դիտում
21:08 23-07-2019
Նախարար Տիգրան Խաչատրյանը և ՀԲ թիմը քննարկել են «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի ընթացքը
Այս բաժնից
568 դիտում
16:18 04-05-2024
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
508 դիտում
16:05 04-05-2024
«Զանգեզուրյան միջանցք»-ի շահառուների շրջանակում ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը․ Վահե Դավթյան
565 դիտում
15:31 04-05-2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից