18-ամյա հետախուզվողը ՌԴ-ից վերադարձավ Հայաստան
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 3-ին, ժամը 17.15-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է վերադարձել և ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղափոխվել 18-ամյա Սուսաննա Պ.-ն, որը 2018թ. դեկտեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]