Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում տեղապահ է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Այս մասին հայտնել է հայկական «Ակոս» պարբերականը Ֆեյսբուքի էջում:
Պոլսո Հայոց պատրիարքարանում հուլիսի 4-ին տեղի է ունեցել պատրիարքի տեղապահի ընտրություն: Երկու թեկնածուներն էին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: «Ակոս»-ի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Մաշալյանը ստացել է 13, իսկ Աթեշյանը՝ 11 ձայն:2019թ. մարտի 8-ին պատրիարք Մութաֆյանի մահից հետո սկսվել է մի գործընթաց, որը պետք է ավարտվի նոր պատրիարքի ընտրություններով: Հունիսի 18-ին Կ.Պոլսի Հայոց պատրիարքության Կրոնական ժողովի որոշմամբ պատրիարքի տեղապահի ընտրությունների օր էր նշանակվել հունիսի 27-ը: Սակայն, Ստամբուլի նահանգապետարանից ստացված գրության համաձայն ընտրությունները հետաձգվեցին մինչև հուլիսի 4-ը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Պոլսո պատրիարքարանում պատրիարքի տեղապահ ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը
2019.07.04 13:14


Twitter
Вконтакте
Одноклассники
