211652_close_icon
views-count1962 դիտում article-date 12:57 04-07-2019

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ

Հուլիսի 2-ին, ժամը 2։30-ին «Մարտունու» բժկական կենտրոն են դիմել Մարտունի քաղաքի նույն ընտանիքի 5 անդամ: Քաղաքացիները հոսպիտալացվել են վերակենդանացման բաժանմունք։ Հիվանդության վերհուշից ելնելով՝ ախտորոշել է «սուր էկզոգեն թունավորում սնկից»: Հիվանդները կերել են իրենց կողմից անտառից հավաքված, ըստ իրենց՝ «շամպինիոն» տեսակի սունկ: Հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Նրանցից երկուսը նույն օրը դուրս է գրվել, մյուսները գտնվում են ընդհանուր բաժանմունքում, շարունակում են բուժումը: Վերջիններիս վիճակը գնահատվում է բավարար: Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով Առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է. - սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ, - չհավաքել սունկ ճանապարհների եզրերից, -ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել, - սնկերը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը, - չուտել հում սունկ, - երեխաներին չկերակրել սնկով, - աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ, - սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր, թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում, - չզբաղվել ինքնաբուժմամբ։

Նմանատիպ նյութեր