Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան Բուլղարիայում մասնակցել է «Աշխարհի Գավաթ»-ի առաջնությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 2-ին, Բուլղարիայում՝ Վարնայում, կայացավ Կիոկուշին կարատեի «Աշխարհի Գավաթ»-ը, որին իր մասնակցությունն ունեցավ նաև շիհան Անդրանիկ Հակոբյանի ղեկավարած Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան՝ գրանցելով հետևյալ հաջողությունները.
1-ին տեղ-Համլետ Թարվերդյան
2-րդ տեղ-Վահագն Հակոբյան
2-րդ տեղ- Դավիթ Կարապետյան
3-րդ տեղ- Լիլիաննա Կարապետյան
3-րդ տեղ- Անժելա Զալինյան
Վահագն Հակոբյանն արժանացավ ևս մեկ մրցանակի՝ տղաների մեջ գրանցած «Լավագույն տեխնիկայի» համար:
Աղջիկների մեջ «Լավագույն տեխնիկայի» համար նախատեսված մրցանակին արժանացավ Լիլիաննա Կարապետյանը:
Շնորհավորում ենք ֆեդերացայի մարզիկներին՝ հաջող մրցելույթների կապակցությամբ՝ մաղթելով անսպառ ուժ ու մարտունակ ոգի: Մեր մարզիկները հերթական անգամ ապացուցեցին, որ ի զորու են հայոց եռագույնը պատվով ծածանելու ցանկացած երկրում և որ հայաստանյան ֆեդերացիան ամենահզորներից մեկն է աշխարհի մակարդակով: